Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2023
share

Կաթի մթերման գինը կտրուկ նվազել է․ նորից գյուղացին մենակ է

Հայաստանում ֆերմերները նորից սկսում են անհանգստանալ․ կաթի մթերման գները իջնում են։ Արդեն մարտի 1-ից Սյունիքի կաթ վերամշակողները կաթն սկսել են ընդունել 160 դրամով, ի տարբերություն ձմռան ամիսների՝ 200 դրամի։ Սա արդեն սկսել է համատարած բնույթ կրել։ Արագածոտնի Սյունիքի ֆերմերները արդեն սկսել են դժգոհել, նման գնով իրենք չեն կարողանում փակել անասնակերի կուտակման համար ծախսերը, մանավանդ որ Ադրբեջանի ագրեսոր գորոծողությունների հետևանքով Սյունիքի որոշ տարածքներ անցել են թշնամու տիրապետման տակ, ու սյունեցի ֆերմերները ստիպված են եղել կրճատել անասնագլխաքանակը։ Կաթի մթերման գնի իջեցումը ոլորտի որոշ մասնագետներ բացատրում են արոտի սեզունին կաթնատվության բարձրացման և մթերման ծավալների ավելացման հետ, ինչպես նաև պատճառաբանելով, որ արոտի սեզոնին կաթի յուղայնությունը ավելի ցածր է լինում, քան՝ ձմեռվա սեզոնին։ Գյուղացին ոչ մի աջակցություն չի զգում ՀՀ Կառավարությունից․ նա մենակ է մնացել իր հոգսերի հետ․ կերային կուլտուրաների սերմը թանկ է և հնարավոր է ներմուծել միայն ՌԴ-ից, այնինչ պետք է նոր շուկաներ շուկաներ որոնել։ Կերի կուտակման համար անհրաժեշտ տեխնիկան հնամաշ է, նորերն էլ՝ թանկ։ Ընդ որում գյուղացիները հաճախ ստիպված են ձմեռվա համար խոտ կուտակել խոշոր տեխնիկայի համար անհասանելի վայրերից։

Պետք է հասկանալ, որ ՀՀ-ում արոտավայրերը դեգրադացվում են, որովհետև ոչխարների հոտերը վնասում են նաև բազմամամյա բույսի արմատները, հետևաբար անտառների վերականգնման ծրագրերին զուգահեռ անհրաժեշտ է նաև մտածել այդ ուղղությամբ ևս․ օրինակ անասնակերի համար պիտանի բազմամյա բույսերի սերմեր շաղ տալ վնասված արոտավայրերում՝ գոնե 10-15 տարին մեկ, որովհետև ինչքան էլ որ տարբեր հարթակներում հայտարարվում է, որ հանքարդյունաբերության ծավալների ավելացումը կավելացնի բյուջեի մուտքերը այնուամենայնիվ, Հայաստանում գյուղատնտեսության համախառն արդյունքը գերազանցում է, բոլոր ոլորտներին, ու գյուղացին շարունակում է մնալ պետության մշտական հարկատուն։ Հնարավորինս պետք է թեթևացնել գյուղացու բեռը՝ թեկուզ այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման՝ բայց ոչ երբեք գետերի հաշվին, որոնց ջուրը խիստ անհարժեշտ է ոռոգման համար, ու որը հաճախ չի հերիքում կապված տեղումների նվազման հետ։

Քաղաքացու ձայնը մեդիա-հարթակի քաղաքացիական լրագրող՝ Արա Ստեփանյան

facebook sharing button facebook